Feb 22, 2017

Filmy

Książki

Humor

Kuchnia Ormiańksa

Aktualności

Waluta

Armenia

edit SideBar

CivilNet

RSS feed: CIVILNET

Կյանքը կացնահարումից հետո

Երկու ամիս առաջ նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանն արդեն հիվանդանոցից դուրս է գրվել, տանն է։ Նա փորձում է վերադառնալ բնականոն կյանքին, աշխատում է, խնամում է մեկամյա որդուն և իր հետ նույն օրը կացնահարված հորը։ Թագուհուն աջակցող մի քանի հասարակական կազմակերպություններ դրամահավաք են կազմակերպել՝ կնոջ և նրա հոր նախկին և սպասվող վիրահատությունների համար։


Թուրքիան և Իսլամական պետությունն այլևս «սահմանակից չեն». շաբաթվա ամփոփում

Թուրքական «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիան մաքրել է իր սահմանները Իսլամական պետության ահաբեկիչներից: Էրդողանը Չինաստանում հանդիպել է Օբամայի և Պուտինի հետ: Կվերականգնվի Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին, որը մեծ վնաս էր կրել թուրք-քրդական բախումներից:


Civic Movement to Monitor Constitutional Referendum in Artsakh

14269678_10157366179645285_850160724_nA group of citizens in Nagorno Karabakh have initiated the Right and Dignity group, a civic movement designed to monitor the constitutional amendments in discussion.

In an official statement, the group says its aim is to draw public attention to the process of constitutional changes in Artsakh, acquaint citizens with potential challenges, enroll large numbers of observers in case of constitutional amendments and the consequent referendum if the former go through, establish active cooperation with various specialized institutions and organizations from Armenia. The group’s own concerns regarding some aspects of the notion in discussion and concerns voiced in the media were the driving force behind the initiative.

“The initiative will take steps to ensure the multi-layer participation of the community and its engagement in an active debate about the topic, “ reads the communiqué. The Right and Dignity civic movement plans to express its clear stance on the suggested reforms and initiate a corresponding campaign following

The statement was signed by Hayk Ghazaryan (journalist), Sarine Hayriyan (TV reporter), Tigran Petrosian (doctor), Armen Grigoryan (Political scientist), Narine Nersisyan (MA Political Science), Susanna Movsesyan (economist).

***

NKR President Bako Sahakyan approved the notion of constitutional amendments on August 15. It calls for a transition from a semi-presidential government to a presidential system. The amendments in discussion, if passed would see the post of prime minister eliminated, and the president would assume direct control of the government.

Artsakh opposition activists worry that the changes will allow current NKR President Bako Sahakyan to be re-elected by the National Assembly of Artsakh during its transitional period projected to extend until 2020, and then resume the presidential post under the amended constitution.

President Bako Sahakyan’s second term ends in 2017. The current NKR constitution, does not allow for a third term re-election.


Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զ․ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության 25-ամյակի կապակցությամբ Ստեփանակերտում զրուցել է ՍիվիլՆեթի հետ։ Նրա կարծիքով՝ հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքի հիման վրա։

 


Քարշ գալու փիլիսոփայություն

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Սիվիլնեթի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ երկրում հնարավոր կլինի փոփոխություններ անել գաղափարական պայքարի դեպքում: Նա նշում է, որ քաղաքական ուժերը ոչ թե իրավիճակից ելքեր են փնտում, այլ մուտքեր:

 


Հայ-վրացական հարաբերությունները դրական առաջընթաց են գրանցել, կարծում է Կվիրիկաշվիլին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին սեպտեմբերի 5-ին հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից՝ ընդունելով Գիորգի Կվիրիկաշվիլին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի իշխանությունների միջև ակտիվ համագործակցություն է ծավալվում, և հայ-վրացական հարաբերությունները նկատելի առաջընթաց են արձանագրել։

«Հայաստանի համար Վրաստանի դերն ու նշանակությունը կարևորվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի վարչապետն իր հերթին նշել է, որ վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով։

«Ուրախալի է այն փաստը, որ մեր երկրների միջև տնտեսական բնագավառում համագործակցության մակարդակը բարձր է, և արդյունավետ է աշխատում համատեղ միջկառավարական հանձնաժողովը»,- ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հեռանկարային կարող է լինել նաև Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա: Վրաստանի վարչապետը ողջունել է այդ գաղափարը և առաջարկել համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել հետագա քայլերը:

Կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագծի իրագործումը: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, կարևորվել է աշխատանքների արագ ընթացքը։

Վրաստանի վարչապետն անդրադարձել է բնական աղետների պատճառով Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրներին և նշել է, որ Հայաստանի և Վրաստանի տրանսպորտի նախարարություններն ակտիվ համագործակցում են և ջանքեր գործադրում դրանց վերացման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ անկախ Վրաստանի պատմության մեջ ներկայում հայ-վրացական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, և անհրաժեշտ է շարունակել ջանքերը դրանք ամրապնդելու ուղղությամբ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Վրաստանի վարչապետն ասել է, որ երկու երկրների կառավարությունների միջև առկա փոխըմբռնումը, ինչպես նաև վերջին տարիների համագործակցության դինամիկան ու ակտիվ առևտրատնտեսական կապերը շատ լավ հիմք են ավելի ամրապնդելու հարաբերությունները՝ լիարժեքորեն օգտագործելով առկա մեծ ներուժը:

Հայաստանի և Վրաստանի միջև ամուր բարեկամական կապերը, Կվիրիկաշվիլիի խոսքով, կարևոր են ինչպես Վրաստանի և Հայաստանի համար, այնպես էլ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի կայունության տեսանկյունից:

Սերժ Սարգսյանն իր հերթին ասել է, որ երկու ժողովուրդներին կապում են պատմականորեն ձևավորված բազմադարյա եղբայրական հարաբերությունները, որոնց Հայաստանում հոգատարությամբ են վերաբերում։ Նա նշել է, որ դրանք անհրաժեշտ է մշտապես զարգացնել ու ամրապնդել:

Երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, թույլ է տալիս երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում ավելի խորացնել՝ հասցնելով որակապես նոր մակարդակի:


ՀԱՕԿ-ը կբողոքարկի Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտի արդյունքը

1034127650Հայաստանի օլիպմիական կոմիտեն մտադիր է բողոքարկել ամառային օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի եզրափակից գոտեմարտի արդյունքը։ Այս մասին, ինչպես հաղորդում են ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից, սեպտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

«Բոլորդ տեսաք Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը: Տեսաք, թե ինչ անբարո և լկտի ձևով նրանից խլեցին հաղթանակը»,- ասել է Ռոստոմյանը:

Նա նշել է, որ ՀԱՕԿ-ը վարձել է միջազգային իրավաբաններ, որոնք աշխատանքներ են տանում բողոքի հայեցակարգի ուղղությամբ:

«Այստեղ նրբություն կա. մենք պետք է հստակ ներկայացնենք մեր բողոքարկման պատճառը: Չենք կարող միայն պասիվության համար դիմել դատարան, քանի որ դա ցանկացած մրցավար անհատապես է գնահատում: Հարցը պետք է խորն ուսումնասիրվի համապատասխան մարդկանց կողմից, և հետո նոր հայցադիմում ներկայացվի Լոզանի մարզական վճռաբեկ դատարան»,- ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:

Միհրան Հարությունյանը «Ռիո-2016»-ում արծաթե մեդալակիր դարձավ։ Նա ոսկե մեդալից զրկվեց մրցավարական անարդարության պատճառով։


Արցախում սահմանադրական փոփոխությունների վերահսկման խումբ է ստեղծվել

Screen Shot 2016-04-07 at 3.23.47 PMԼեռնային Ղարաբաղում մի խումբ քաղաքացիներ նախաձեռնող խումբ են կազմել՝ սահմանադրական փոփոխությունների վերահսկման քաղաքացիական շարժում ստեղծելու նպատակով։ Շարժումը կրելու է «Իրավունք և արժանապատվություն» անունը:

Նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունում նշվում է, որ «ունենալով մտահոգություններ հրապարակված հայեցակարգի որոշ դրույթների նկատմամբ, ինչպես նաև արձագանքելով փոփոխությունների ապագա նախագծի վերաբերյալ մամուլում եղած մտահոգություններին` այս խումբը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում սահմանադրական փոփոխությունների գործընթացին, քաղաքացիներին ծանոթացնել հնարավոր մարտահրավերներին, ներգրավել մեծաթիվ դիտորդներ փոփոխությունների նախագծի հաստատման և հանրաքվեի անցկացման դեպքում, ակտիվ համագործակցություն հաստատել հայաստանյան քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների և մասնավորապես իրավունքի և ընտրական հարցերում մասնագիտացած կազմակերպությունների հետ»:

«Նախաձեռնող խումբը քայլեր է ձեռնարկելու քաղաքացիական շարժման մեջ հանրության հնարավորինս բազմաշերտ մասնակցություն ապահովելու, թեմայի շուրջ ակտիվ բանավեճ ծավալելու նպատակով: Նախագծի ընդունման և հանրաքվեի դրվելու դեպքում «Իրավունք և արժանապատվություն» քաղաքացիական շարժումը հանդես կգա փոփոխությունների նկատմամբ հստակ դիրքորոշմամբ և համապատասխան քարոզարշավով»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են Հայկ Ղազարյանը (լրագրող), Սարինե Հայրիյանը (հեռուստալրագրող), Տիգրան Պետրոսյանը (բժիշկ), Արմեն Գրիգորյանը (քաղաքագետ), Նարինե Ներսիսյանը (քաղաքագիտության մագիստրոս), Սուսաննա Մովսեսյանը (տնտեսագետ):

***

ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հավանություն է տվել օգոստոսի 15-ին։

Փոփոխությունների հիմքում ընկած է անցումը կառավարման կիսանախագահական համակարգից նախագահական համակարգի։ Հայեցակարգով վերացվում է վարչապետի պաշտոնը, կառավարության ուղղակի ղեկավարումը ստանձնում է նախագահը։

Արցախի ընդդիմադիր գործիչները մտավախություն են հայտնում, որ ԼՂՀ սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալու Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանին վերընտրվելու Ազգային ժողովի կողմից անցումային շրջանում՝ մինչև 2020թ․, իսկ դրանից հետո կրկին զբաղեցնելու նախագահի պաշտոնը արդեն փոփոխված սահմանադրության պայմաններում։

Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է 2017թ․։ ԼՂՀ գործող սահմանադրությամբ՝ նա իրավունք չունի նորից զբաղեցնել նախագահի պաշտոնը։


47 օր աշխատանք՝ ընդամենը ծխելու համար

Եթե դուք օրական մեկ տուփ սիգարետ եք ծխում, ապա տարեկան  219 000 դրամ ծախսում եք ծխախոտի վրա։ Եթե դիտարկենք Հայաստանում իրական մաքուր աշխատավարձերը, ստացվում է՝ միջին ծխողը տարվա ընթացքում 47 օր կամ մոտ մեկուկես ամիս աշխատում է միայն ծխախոտ գնելու համար։


Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետը

Սեպտեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


RSS

Szukaj

Linki

Telefonia

Reklama

Administracja

Group & Page

Back Links

Stats