Apr 22, 2018

Filmy

Książki

Humor

Kuchnia Ormiańksa

Aktualności

Waluta

Armenia

edit SideBar

Առավոտ Aravot

Aravot English version

RSS feed: Առավոտ - Լուրեր ՀայաստանիցԱռավոտ – Լուրեր Հայաստանից

Երիտասարդ աղջիկները խնդրում են իրենց բերման ենթարկել

Քաղաքացիական հագուստով տղամարդը հրեց ու վայր գցեց ցուցարար կնոջը

ՊՆ. Համաձայն հետախուզական տվյալների, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նշանակալի գործոն` Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման համար

Կասկածից վեր է, որ հայկական բանակը ունակ է դիմագրավել հակառակորդի ցանկացած ոտնձգության։ Սակայն հրահրվող ներքին անկայունությունը գործոն է, որը հնարավոր անցանկալի զարգացումների դեպքում կարող է միայն բացասական ազդեցություն ունենալ պաշտպանական խնդիրների իրականացման, պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման, զորահավաքային խնդիրների կատարման վրա։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը նրան բերման ենթարկելուց հետո եռապատկվել է

Արարատ Միրզոյանի կինը տեղեկացրել է, որ ամուսինը Շենգավիթ ոստիկանությունում է, իսկ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:

«Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ իրավիճակը շուտափույթ հանդարտվի և վերականգնվի կյանքի բնականոն ընթացքը». Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի Նախագահի կողմից ընդգծվեց, որ անթույլատրելի են տեղ գտած երևույթները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը և այդպիսով վտանգում անվտանգությունը Արցախի և հայրենի սահմանների:

Ջերմուկում թույլ ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ապրիլի 22-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ …

Նիկոլ Փաշինյանի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքով տապալվեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները. ՍԻՄ

ՍԻՄ-ը հանդես է գալիս նոր կոչով ՍԻՄ կուսակցությունը րոպեներ առաջ հանդես եկավ նոր կոչով, որն ուղղված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Կոչում ասված է. Խորը ափսոսանքով արձանագրում ենք, որ Ն. Փաշինյանի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքով տապալվեցին …

Լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների. ՄԻՊ

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ անհրաժեշտ է, որպեսզի գործադրվեն բոլոր ջանքերն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների: Հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունք է և այդպիսի հասարակության հիմնաքարերից է։ Այն հիմնարար …

Դիմակավորված ոստիկանները հրաման ստացան հանել դիմակները եւ բացել իրենց դեմքը

Այստեղ դիմակավորված ոստիկաններն են գործի անցել, որոնք բռնում են ցուցարարների ձեռքն ու ոտքն եւ տանում ոստիկանական մեքենան: Ցուցարարներին դիմակավորված ոստիկանները բորբոքում են, ցուցարարներից մեկը բորբոքված ասաց. «Եթե ճիշտ բանի համար եք եկել, ինչի՞ եք մասկա դրել, հանեք, հպարտ եկեք, հանե՛ք»:

Գյումրիում բերման են ենթարկել ցուցարար-դասախոսի

Գյումրիում բերման են ենթարկել Տնտեսագիտական համալսարանի դասախոս Ղարիբ Հարությունյանին, որն այս պահին ոստիկանության Մուշ բաժնում է: Գյումրիում ցուցարարների թիվը զգալիորեն ավելացել է: Նրանք փակում են կենտրոնական փողոցները` հայտարարելով, որ այսօր նստելու օր չէ, պայքարի օր է: Մուշ բաժնի ոստիկանապետ Մարտիրոսյանը …

Հոգեւորականները ցույցերի վայրում են

Ընդդիմության կազմակերպած բողոքի գործողություններին ցուցարարների  կողքին են Հայ առաքելական եկեղեցու  մի խումբ սպասավորներ: Տեր Եսայի քահանա Արթենյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ  այս պահին ինքն այնտեղ չէ, բայց տեղում են այլ հոգեւորականներ, որոնց թվում են տեր Զգոնը, տեր Ասողիկը, Հայր …

RSS

Szukaj

Linki

Telefonia

Reklama

Administracja

Group & Page

Back Links

Stats