Oct 21, 2017

Filmy

Książki

Humor

Kuchnia Ormiańksa

Aktualności

Waluta

Armenia

edit SideBar

Ministerstwo Kultury Armenii

ՀՀ մշակույթի նախարարություն

Ministerstwo Kultury

RSS feed: Facebook-prikbord van Ministry of Culture of the Republic of Armenia\ ՀՀ Մշակույթի Նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հունիսի 26-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդի...

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հունիսի 26-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 90-ամյակին նվիրված՝ «Հայ երգի թագուհի» խորագրով հանդիսությունը:
Հոբելյանական երեկոյին ելույթ կունենան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղ. ղեկավար Ն. Դավթյան /Կոմիտաս, «Վաղարշապատի պար/, «Բարեկամություն» Հայաստանի պարավեստի պետական համույթը՝ գեղ. ղեկավար Ն. Մեհրաբյան /Սայաթ-Նովա, «Աշխարհումս ախ չիմ քաշիլ»/, Աննա Մայիլյանը /«Ալագյազ», «Խնկի ծառ»/, Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը՝ գեղ. ղեկավար Վ. Հայրապետյան /«Ծննդյան երգ»/,Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղ. ղեկավար Կ. Դուրգարյան, մենակատար՝ Նունե Բադալյան /Շերամ, «Հերոս Անդրանիկ»/, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը՝ գեղ. ղեկավար Ժ. Ալթունյան /Հ. Բադալյան, «Սարերի հովին մեռնեմ»/, Հայաստանի պարի պետական անսամբլը՝ գլխավոր պարուսույց Ա. Կարապետյան /Խ. Ավետիսյան, «Կակաչներ»/, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը՝ գեղ. ղեկավար Թ. Պողոսյան, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության Էստրադային և սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղ. ղեկավար Ե. Երզնկյան, մենակատար՝ Ռ. Մկրտչյան /Խ. Ավետիսյան, «Սիրո երգ»/, «Հոգու և պարի թատրոնը»՝ գեղ. ղեկավար Ս. Դևոյան /«Մոկաց հարսներ/, Հայաստանի Հանրային ռադիոյի Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը՝ գեղ. ղեկավար և մենակատար Ռ. Մաթևոսյան, Տաթևիկ Հովհաննիսյանը և Վահագն Հայրապետյանը /«Ջազային մանրանվագներ»/:
Երեկոյի ընթացքում էկրանին կներկայացվի հատվածներ երգչուհու համերգային կատարումներից, ինչպես նաև անվանի արվեստագետների՝ Հ. Հովհաննիսյանի, Հ. Չեքիջյանի, Վ. Բալյանի, Ա. Սարյանի, Է. Միրզոյանի, Ն. Շլեփչյանի և Ա. Ամիրյանի խոսքը հոբելյարի մասին:
Ռեժիսոր՝ Ա. Մանուկյան, ծրագրավար՝ Ա. Ամիրյան:



Մոսկվայի «Նոր Մանեժ» ցուցասրահում հունիսի 11-15-ը,կայացել է «Ինտերմուզեյ-2015» թ...

Մոսկվայի «Նոր Մանեժ» ցուցասրահում հունիսի 11-15-ը,կայացել է «Ինտերմուզեյ-2015» թանգարանների միջազգային փառատոնը, որին Հայաստանը մասնակցել է «Հայաստանի հիշողությունը» խորագիրը կրող ցուցադրությունով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Փառատոնին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էր չորս թանգարան` Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը և Ժամանակակից արվեստի թանգա­րանը: Փառատոնում մասնակից թանգարանները ներկայացրել են վերջին տարիների թանգարանային կյանքի կարևորագույն իրադարձություններն ու ձեռքբերումները, մասնավորապես՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նոր մասնաշենքի շինարարությունն ու ցուցադրության արդիականացումը, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի բացումը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերաբացումը, ինչպես նաև թանգարանային առարկաների պահպանման, ներկայացման և հանրահռչակման նորագույն մեթոդները:
Հունիսի 15-ին տեղի է ունեցել փառատոնի փակման արարողությունը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկին: Հայաստանի տաղավարը և հայաստանյան չորս թանգարաններն արժանացել են դիպլոմների:
Փառատոնի բացման նախորդ օրը, հայաստանյան պատվիրակությունն այցելել է նաև Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացված հայ տաղանդավոր նկարիչ Գեորգի Յակուլովի ստեղծագործությունների ցուցահանդես. ներկայացվել են թատերականացված դրվագներ մեծանուն նկարչի կյանքից և գործունեությունից: Ցուցահանդեսը մեծ արձագանք է գտել մոսկովյան արվեստասեր հանրության շրջանում:



ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հունիսի 18-ին կյանքի 74...

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հունիսի 18-ին կյանքի 74-րդ տարում վախճանվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Գաստելլո Ավետիսի Գասպարյանը:



«Երևան Մոլի» այցելուները գնումներից բացի այսուհետև, հնարավորություն կունենան ծա...

«Երևան Մոլի» այցելուները գնումներից բացի այսուհետև, հնարավորություն կունենան ծանոթանալ ուրարտական քաղաքակրթությանը։ Բիզնեսն ու մշակույթը՝ կողք-կողքի. առևտրի կենտրոնի ետնամասում տուֆակերտ շինությամբ առանձնացված է Ք. ա. 8-րդ դարի բիայնական դամբարան: Այն հայտնաբերվել է խորհրդային տարիներին՝ 1984 թ. պեղումներն իրականացրել է Հայաստանի հնագիտության ինստիտուտի արշավախումբը: Այնուհետև, պահպանման նպատակով հուշարձանը կոնսերվացվել է:
Արդեն մեր օրերում, երբ կառուցվում էր «Երևան Մոլը», ճարտարապետական խումբը՝ ոգևորվելով այդ տարածքում գտնվող պատմահնագիտական հուշարձանով, որոշեց այն ներառել առևտրի կենտրոնի ճարտարապետության ու դիզայնի մեջ:
«Երևան Մոլի» ղեկավարությունը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հրավիրել էր Ք. ա. 8-7-րդ դարերի բիայնական դամբարանի բացման հանդիսավոր արարողությանը: Իր խոսքում նախարարը նշել է. «Վաղուց ժամանակն է, որ մշակույթը մտնի մեր կենցաղ: Մարդը մեր օրերում հաճախ չի առնչվում մշակույթի հետ ոչ այն պատճառով, որ ցանկություն չունի, այլ հիմնականում ժամանակի սղության պատճառով: Կարծում եմ, ուրարտական ժամանակաշրջանի այս եզակի հուշարձանը շատ այցելուներ կունենա: Այն կհետաքրքրի նաև զբոսաշրջիկներին: Եթե 30 տարի առաջ չլիներ պետության հոգածությունը, և եթե այսօր չլիներ մասնավոր հատվածի համապատասխան վերաբերմունքը, մենք պատմամշակութային այս հուշարձանը չէինք ունենա: Շատ եմ ուզում, որ օրինակը վարակիչ լինի ու հետևողներ ունենա: Սա պետություն-մասնավոր կառույց համագործակցության հրաշալի օրինակ է»: Բիայնական հուշարձան տանող ճանապարհին ցուցադրված են ուրարտական շրջանի գտածոներ, քարտեզներ, Թեյշեբա, Շիվինի, Խալդի աստվածներին վերաբերող նյութեր: Դամբարանն ունի 3, 46 մ. երկարություն, 1,97 մ. լայնություն և 2,15 մ. բարձրություն, հատակը շարված է սև, կարմիր և մուգ շագանակագույն լավ տաշված տուֆե սալաքարերով: Հայտնաբերվել է հնագիտական հարուստ նյութ՝ խեցեղեն, բրոնզե կապարճի բեկորներ, թաս, ագաթե հուլունքներ, կնիք, օձագլուխ ապարանջաններ, զենքեր:



ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հի...

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը 2015 թ. հունիսի 18-ից հուլիսի 4-ն անցկացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը.
Հունիսի 18-ինՀայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի է ունեցել «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ծրագրում ՝ Ջ. Բ. Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» և Յ. Ս. Բախի Ռե մինոր BWV 1052 դաշնամուրային կոնցերտ: Ելույթ են ունեցել դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանը:
Հունիսի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում, «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արմինե Ղազարյանը, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, տնօրեն Գարիկ Նազարյանը, դիրիժոր Հարություն Արզումանյանը:



Ստրասբուրգում հունիսի 1-3-ը կայացել է Եվրոպայի խորհրդի մշակույթի, ժառանգու­թյան...

Ստրասբուրգում հունիսի 1-3-ը կայացել է Եվրոպայի խորհրդի մշակույթի, ժառանգու­թյան և լանդշաֆտի հարցերով (CDCCP) ղեկավար կոմիտեի 4-րդ նիստը, որին մասնակցում էին Եվրոպայի խորհրդի անդամ շուրջ 45 պետություն­­ների մշակույթի, ժառանգության և լանդշաֆտի ոլորտների բարձրաս­տիճան պաշտոնյաներ: Քննարկվել են մշակույթի, ժառանգության, լանդշաֆտի ոլորտային հարցեր: Կոմիտեն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի կոնվենցիաներին` ի գիտություն ընդունելով հաշվետվությունները, ինչպես նաև մշակութային ժառանգության պատասխանատու նախարարների Նամյուրի կոնֆերանսի հռչակագրին, Ֆարոյի («Մշակութային ժառանգության կարևորությունը հասարակության համար») կոնվենցիայի գործողությունների ծրագրին (տվյալ կոնվենցիան Հայաստանը վավերացրել է դեռևս 2012 թ.): Ի գիտություն ընդունվեցին «Եվրոպական լանդշաֆտի հռչակագրի» վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնֆերանսի արդյունքները: Այնուհետև, քննարկվել է «Կինեմատոգրաֆիայի համատեղ արտադրության կոնվենցիայի» նախագիծը և մասնակից բոլոր պատվիրակու­թյուններին կոչ է արվել ուշադրություն դարձնել վերջինին: Թեմայի շրջանակում ևս մեկ անգամ շեշտվել է մշակույթի թվայնացման խնդիրների արդիականությունը:
Ներկայացվել է նաև տեղեկատվական համակարգերի կարևորությունը CDCPP-ի աշխատանքներում` գլխավորապես շեշտադրելով մշակութային քաղաքականության COMPENDIUM և HEREIN մշակութային ժառանգության և «Եվրոպական լանդշաֆտի կոնվենցիայի» L6 տվյալների բազաները: Կոմիտեն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը` HEREIN ծրագրի համակարգողների ժողովը 2016 թվականին ընդունելու առաջարկի համար:
Կոմիտեն Եվրոպայի խորհրդի անդամ մարմինների ուշադրությունը հրավիրել է «Մշակութային ճանապարհների ընդլայնված համաձայնագրին» և ողջունել Հայաստանի անդամակցությունը վերջինին:
Հատուկ անդրադարձ է կատարվել նաև մշակութային ժառանգության պահպան­ման հիմնախնդիրներին, հատկապես, Մերձավոր Արևելքում մշակու­թային ժառանգության սպառնալիքներին՝ մշակութային արժեքների ոչնչացմանը և ապօրինի արտահանմանը:
Նիստին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:



ՈՍԿԵ ԾԻՐԱՆ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ մշակույթի նախարարությ...

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ մշակույթի նախարարության, գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ, մամուլի ասուլիսով . հունիսի 15-ին, ազդարարեց փառատոնի 12-րդ մեկնարկը:
Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի խոսքով. «Փառատոնը մի իրադարձություն է, որին, իրավամբ, հայ և, ինչու չէ` միջազգային մշակութասեր հանրությունը սիրով է սպասում: Միջազգային մշակութային հարթակներում փառատոնն ամենաճանաչված, ամենահեղինակավոր ստուգատեսն է և յուրահատուկ այցեքարտ` բոլորիս համար: Սա լավագույն օրինակն է` պետություն, մասնավոր հատված փոխհարաբերությունների և համատեղ աշխատանքի»:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը:
Փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագրի հեղինակն է դիզայներ Լիլիթ Մալխասյանը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը: Իսկ ժյուրիների կազմերն այս տարի կգլխավորեն՝ «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ»՝ Ռոբեր Գեդիկյան (Ֆրանսիա), «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ» Մարեկ Հովորկան (Չեխիա), ««Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ»՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան), «Հայկական համայնապատկեր ազգային մցույթ»՝ Ալեքսանդր Գրոզև (Բուլղարիա):
Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից, ինչը վկայում է փառատոնի նկատմամբ աճող հետաքրքրության և ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014 թ՚` 1500 հայտ, շուրջ 95 երկրից):
12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակում իրականացվող Հայոց եղեռնին նվիրված ծավալուն երկու ծրագրերն են` «Մենք կանք» և «Այլևս երբեք»:
«Ոսկե ծիրանի» ավանդական դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցույթային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին:
Կինոցուցադրությունները կզուգորդվեն ուսանողների և կինոյի սիրահարների համար անցկացվող վարպետության դասերով:
Փառատոնի օրերին կկայանա նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որն այս տարի կիրականացվի ՀՀ մշակույթի նախարարության հետ և որին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Կցուցադրվեն մասնակից երկրներում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը:



Հունիսի 16-ին, ժամը 15:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում / Երևան, Արշակունյաց...

Հունիսի 16-ին, ժամը 15:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում / Երևան, Արշակունյաց 28/ տեղի է ունեցել համերգ` նվիրված Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 85-ամյակին:
Հոբելյանական համերգին կատարումներով հանդես են եկել դպրոցի սաները:
Դպրոցը սկզբնական երաժշտական կրթություն է տվել ավելի քան 10000 երեխաների: Շրջանավարտներից շատերը հայ երաժշտարվեստի ականավոր գործիչներ են` նախկին Խորհրդային Միության և ՀՀ ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ, նշանավոր կոմպոզիտորներ, կատարողական արվեստի անվանի վարպետներ:
Ներկայում դպրոցում սովորում է 900 աշակերտ: Բազում ավանդույթներ ձևավորած երաժշտական դպրոցն այսօր շարունակում է կրթել և լավագույն ավանդույթները փոխանցել մանկավարժներին ու սաներին:



Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական...

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկե­րու­թյան հովանավորությամբ հունիսի 5-8-ը Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով՝ «Երաժշտության հայկական տարրերը» խորագիրը կրող հայեցակարգով, մասնակցել է ՄԻԴԵՄ մի­ջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին: Ծրագիրն իրականացրել է «ՊրոԱրտ» ընկերությունը:
ՄԻԴԵՄ-2015 փառատոնին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին հայ երաժշտարվեստի անվանի գործիչներ՝ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, ֆրանասահայ երգչուհի Ռոզի Արմենը, ֆրանսահայ անվանի ռեժիսորներ Ալեն Թերզյանն ու Ռոբեր Գեդիկյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը, երաժշտագետ Աննա Արևշատյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:
ՄԻԴԵՄ երաժշտական ինդուստրիայի միջազգային փառատոնը հիմնադրվել է 1966 թ. Կաննում և համարվում է ոլորտում առա­­ջատար փառատոներից մեկը: Փառատոնին մասնակցում են աշխարհի ձայնագրման հեղի­նակավոր ֆիրմաները, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյու­սերական կենտրոններ, երաժշտական հրատարակչություններ, հայտնի մենակատարներ և երաժշտական խմբեր:
Որպես ՄԻԴԵՄ-2015 փառատոնի Հայաստանի խոր­հրդանիշ ընտրվել էր ՆՈՒՌ-ը, որը պատկերված է չորս գույնով` խորհրդանշող չորս տարերքները` հողը, օդը, ջուրը և կրակը:
Հատուկ ՄԻԴԵՄ-2015 փառատոնի համար պատրաստվել էր «Մենք հայ ենք» խորագրով տեսահոլովակը, որը մշտապես ցուցադրվում էր տաղավարում և բացօթյա տարածքներում:
Չորս օրերի ընթացքում Կաննում թևածում էր հայկական շունչը. ինչպես բացօթյա բեմահարթակներում, այնպես էլ համերգային դահլիճներում հնչում էր հայ դասական, հոգևոր, ջազ, ռոք, էթնո-ջազ երաժշտությունը:
Հունիսի 5-ին «Պալե դե ֆեստիվալի» «Ռիվերա» սրահում տեղի ունեցավ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացմանը նախորդող մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ս. Սմբատյանը, «Հայհեղինակ» կազմա­կեր­պության ղեկավար Ս. Ներսիսյանը, «Կատուներ» ջազ համույթի ղեկավար Վ. Հայ­րապետյանը, «ՊրոԱրտ» ընկե­րու­թյան տնօրեն Ռ. Տոնիկյանը, «Տաշիր գրուպ» ընկե­րու­թյան ներկայացուցիչը: Մասնակիցները ներկայացրեցին հայաստանյան տաղավարի հայեցակարգն ու բաղադրիչները: Նախարարի գնահատմամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարե­լիցի միջոցառումների համատեքստում Հայաստանը ՄԻԴԵՄ երաժշտական փառա­տոնին ներկայանում է հզոր երաժշտական ներուժով: «Հիշողություն, երախ­տա­գիտություն, միջազգային ճանաչում, վերածնունդ» կարգախոսի համապատկերում ՄԻԴԵՄ-ը հրաշալի հարթակ է ոչ միայն ներկայանալու վերածնված Հայաստանի ողջ ստեղծագործական ներուժով, այլև իր արժանի տեղը զբաղացնելու միջազգային երաժշտական տա­րածքում:
Հունիսի 6-ին, «Պալե դե ֆեստիվալի» հիմնական ցուցադրության հատվածում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը: Հայաստանյան տաղավարը բաղկացած էր երաժշտարվեստի ոլորտում ստեղծված տեսա, ձայնա և մուլտւմեդիա սկավառակների, երաժշտական գրականության, Հայաստանը ներկայացնող ալբոմային գրակա­նության, հայկական երաժշտական դաշտում գործող բոլոր կազմա­կերպությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների, երաժշտագիտական գրականության և այլ բաժիններից: Տաղավարում ներկայացված էր նաև Ռ. Ան­գալադյանի «Երևան-Փարիզ 1915-1940 թթ.» գիրք-ալբոմը, Ա. Սիրանոսյանի «Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում» գիրքը:
Բացմանը Հայաստանի տաղավար է այցելել Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարար Ֆլյոր Պելլերենը: Երեկոյան Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարը Ֆրանսիայի արվեստի ու գրականության շքանշանով պարգևատրել է Հայաստանի երիտասարդական պետական նվագախմբի գեղարվես­տական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատ­յանին: Ապա Ֆրանսիայի մշակույթի նախարարին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Քննարկվել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր:
Փառատոնային օրերի ընթացքում ելույթ են ունեցել «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ ու «Կատուներ» համույթները, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, «Ամբասադոր», «Դորիանս» և «Ակուստիկ հոլլ» խմբերը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Վերջինիս համերգին ներկա էր լեհ անվանի կոմ­պո­զիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, որի Հայոց ցեղասպա­նության 100-րդ տարելիցին նվիրված «Սաղմոս 3» ստեղծագործությունը կատարվեց երգչախմբի կողմից: «Դեբյուսի» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի պետա­կան երիտասարդական նվագախմբի համերգը՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ: Համերգը հեռարձակվել է Հայաստանի Հան­րային հեռուստաընկերության ուղիղ եթերով, զուգահեռաբար, ցուցադրվել Կասկադ համալիրում տեղադրված մեծ էկրան­ներին:
Այս օրերին «Պալե դե ֆեստիվալի» սրահներից մեկում անցկացվել են դասախոսություններ՝ նվիրված հայկական երա­ժշտարվեստին: Դասախոսություններով հանդես են եկել Ծ. Չալոյանը` «Հայ-ֆրանսիական մշակութային կապերը», Ա. Սիրանոսյանը` «Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում», Մ. Նավոյանը` «Հայ մոնոդիկ երաժշտությունը», Ն. Կոստանդյանը` «Կոմիտասի ժառան­գությունը և Կոմիտասի թանգարանը», Կ. Բրուտյանը` «Հայ ժողովրդական նվագարանները», Գ. Դաբաղյանը` «Դուդուկը և նրա երաժշտությունը» թեմաներով:
Հունիսի 5-7-ը յուրօրինակ ցուցադրությամբ ներկայացվել են նկարիչ Տիգրան Ձիթողցյանի երկու նոր մեծամասշտաբ գեղանկարները և կատալոգը, ինչպես նաև դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած՝ հնագույն հայկական մո­տիվ­ներով հա­գուստ­ները:
ՄԻԴԵՄ-2015 փառատոնի շրջանակում հայ-ֆրանսիական մշա­կութային կապերի զարգացման և հայա­պահպա­նության համար Ռոզի Արմենը և Ռոբեր Գեդիկյանը՝ ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել են «Պատվո շքանշանով»:
Կաննում Հայաստանը լիարժեք էր ներկայացված. քաղաքը զարդարված էր հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահա­նակներն ազդարարում էին հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված էր Հայաստանին:



Հունիսի 13-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Ակսե...

Հունիսի 13-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Ակսել Բակունցի տուն-թանգարանում / քաղաք Գորիս/ գրողի 116-ամյակի առթիվ անց է կացվել միջոցառումների շարք` ծաղկեդրման արարողություն, գրողի կիսանդրու /քանդակագործ` Միքայել Ղուկասյան/ հանդիսավոր բացում, գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն, գրական-երաժշտական ցերեկույթ, մատաղի հյուրասիրություն:



ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ազգային թատերական ստեղծագործական միավոր...

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը հունիսի 15-30-ը կանցկացնի «Թատրոն-ԻՔՍ» 8-րդ հանրապետական փառատոնը:
Փառատոնը մեկնարկել է հունիսի 15-ին, «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագիրը կրող քննարկումով, Բյուրականի արվեստի ակադեմիայում, որին մասնակցել են արվեստի տարբեր բնագավառների ներկայացուցիչներ: Քննարկմանը ներածական խոսքով հանդես են եկել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը և Ազգային թատերական ստեղծագործական միավորման և «Թատրոն-ԻՔՍ» փառատոնի նախագահ Արա Խզմալյանը: Բանախոսներ` Հենրիկ Հովհաննիսյան (արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ), Հակոբ Մովսես (գրող, թարգմանիչ), Ռուբեն Բաբայան (ԵԹԿՊԻ-ի Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր), Վարդան Ջալոյան (մշակութաբան):



Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հունիսի 16-ին տեղի ունեցավ...

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հունիսի 16-ին տեղի ունեցավ գեղանկարիչ, «Մոմիկ» մշակութային միության անդամ Արա Հովսեփյանի գրաֆիկական աշխատանքների (հայ գրողների տասնհինգ դիմանկար) նվիրատվությունը թանգարանին: Գեղանկարչի աշխատանքներից չորսը կհամալրեն գրականության և արվեստի թանգարանի համապատասխան մասնաճյուղերի` Պերճ Պռոշյանի, Հովհաննես Թումանյանի, Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանների հիմնական ցուցադրու­թյունները, մի քանիսն ի պահ կտրվեն Ավետիք Իսահակյանի, Խաչատուր Աբովյանի և գրողների այլ տուն-թանգարաններին:



Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում Մատենադարան...

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում Մատենադարանի ավագ գիտաշխա­տող Արմեն Տեր-Ստեփանյանը հունիսի 12-ին ներկայացրել է հեղինակային դասախոսություն՝ «Վե­րապրած մտավորականները և մեծ եղեռնը» թեմայով:
Ցեղասպանությունից փրկված մմտավորականներից ոմանք, ինչպես Կոմիտասը, ամ­փոփվեցին իրենց հոգեկեղեք աշխարհում, մյուսներն էլ յուրովի տառապեցին ողջ կյանքում: Երվանդ Օտյանի, Վահան Թեքեյանի, Վահրամ Փափազյանի և այլոց անցած ուղին չենք կարող ճիշտ հասկանալ, մինչև չիմանանք, թե նրանց հոգում ինչ հետք է թողել եղեռնը:
Եղեռնը իր ազդեցությունն է թողել նաև վերապրած մտավորականների զավակների վրա: Նրանք բոլորն էլ ինչ-որ կերպ փորձել են կատարել իրենց սրտի պարտքը: Այդպիսի մի սրտի պարտք է նաև այս զրույցը:



Կարմիր կարկուտ 2015 թ. հունիսի 18-28-ը Պրահայում կանցկացվի «Պրահայի քվադրինալե...

Կարմիր կարկուտ
2015 թ. հունիսի 18-28-ը Պրահայում կանցկացվի «Պրահայի քվադրինալե» թատերանկարչության և բեմանկարչության միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներ­կայանա «Կարմիր կարկուտ» խորագրով բեմանկարչական ինստալյացիայով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ նախագիծն իրականացնում է «Էյվա» արվեստների հիմնադրամը:
«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայի գաղափարային պատկերը ձևավորվել է մեկ դոկումենտալ լուսանկարի և երաժշտության փոխազդեցության արդյունքում: Լուսանկարում պատկերված են Մուշի ցերեկային դպրոցի փոքրիկ աշակերտները, իսկ երաժշտությունը Տիգրան Համասյանի կողմից ժամանակակից մշակում ստացած «Նոր ծաղիկ» Ներսես Շնորհալու Հարության տաղն է:
Քվադրինալեի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 17-ին, Պրահայի կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում` 80 երկրից ժամանած հյուրերի, դեսպանների, աշխարհահռչակ արվեստագետների և այլոց մասնակցությամբ, իսկ հունիսի 18-28-ը այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Քվադրինալեի մասնակից 64 երկրների ցուցադրություններին: Հայաստանի տաղավարը տեղակայված կլինի Ֆ. Կաֆկայի տանը ուր և հանրությանը կներկայացվի «Կարմիր կարկուտ» ինստալյացիան:
Հիմնական ցուցադրությունից բացի, հունիսի 23-ին տեղի կունենա «Հայկական օր» միջոցառումը. կներկայացվի «Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» նախագիծը` Հայոց ցեղասպանությունը վերապրած և մինչ օրս Հայաստանում ապրող մարդկանց մտքերն ու հույզերը:



Հունիսի 11-ին, ժամը 14:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդա­կան ստեղծագոր...

Հունիսի 11-ին, ժամը 14:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդա­կան ստեղծագործության կենտրոնում կբացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Արաբկիրի հայորդյաց տան ստեղծագործողների ցու­ցահանդեսը: Ցուցադրությանը ներկայացված են մանկավարժներ Վահան Շիրոյանի փայտարվեստի և Թամար Մանուկյանի գորգ-կարպետ դասարանների սաների, ուսուցիչների ավելի քան 35 աշխատանքները:
Բացման արարողության ընթացքում սաների կատարմամբ կհնչեն ազգային երգեր, կհանձնվեն վկայականներ:
Ժողովրդական վարպետ Վահան Շիրոյանը 2002 թ. Արաբկիրի հայորդյաց տան փայտարվեստի դասարանի մանկավարժն է: Հայաստանում ունեցել է անհատական ցուցահանդեսներ և մասնակցել մի շարք ցուցադրությունների:
Արաբկիրի հայորդյաց տան գորգ-կարպետի դասարանի մանկավարժ Թամար Մանուկյանը գորգագործություն սովորել է իր քրոջից՝ Սուսաննա Մանուկյանից: Տարիներ շարունակ քույրերը ստեղծել են բազմազան գորգեր, որոնք հիմա գտնվում են Երուսաղեմի, Մոսկվայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի եկեղեցիներում և անհատական հավաքածուներում: Վարպետանալով գորգագործության մեջ, այժմ այս արհեստի հմտությունները, որպես ազգային արժեք, սիրով փոխանցում է սերունդներին:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 18-ը:



ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ««Սասնա տուն» քաղաքացիական հասարակությա...

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ««Սասնա տուն» քաղաքացիական հասարակության զար­գացման աջակցման կենտրոն» ՀԿ-ն ապրիլ ամսից անցկացնում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոն:
Փառատոնն առաջին անգամ իրականացվել է 2011 թ.` Արագածոտնի մարզի Ուջան համայնքում, հաջորդ տարիներին` Իրինդ և Ներքին Բազմաբերդ համայնքներում:
Փառատոնի նպատակն է նպաստել ազգային, ավանդական, հոգևոր-մշակու­թային արժեքների ճիշտ ընկալմանն ու գիտակցմանը, դրանց տա­րածմանն ու պահպանմանը:
Այն կարևորվում է նաև նրանով, որ Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը 2012 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Այս տարի «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը ներառում է էպոսասացության մրցույթ և շարադրությունների օլիմ­պիադա: Հաղթողները հանդես կգան փառատոնի եզրափակիչ միջոցառմանը, որը տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում` միտված լինելով այն դարձնել էպոսի կենսունակության և հանրահռչակման մշակութային տարածք:
Այս տարվա նորարարությունն այն է, որ առանձին միջոցա­ռումներ կանցկացվեն նաև ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:



ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Արևիկ-Դիեզ» ընկերության նախաձեռնությ...

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Արևիկ-Դիեզ» ընկերության նախաձեռնությամբ հունիսի 8-ին և 9-ին, ժամը 19:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի Արմեն Դիվանյանի անունը կրող «Արևներ» մանկապատանեկան 13-րդ մրցույթ-փառատոնը:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է հայ ժամանակակից երգահանների կողմից նոր մանկական երգերի ստեղծման, տարածման, մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործընթացը կազմակերպելու, մանկական համույթների երգացանկը հարստացնելու նպատակով:
Արհեստավարժ ժյուրիին, մրցութային ստեղծագործությունները կներկայացվեն «Արևներ» մանկապատանեկան անսամբլի կատարմամբ՝ առանց հեղինակների անունների:



Այսօր` հունիսի 7-ին, Կաննում, «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոն...

Այսօր` հունիսի 7-ին, Կաննում, «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնի շրջանակում` «Դեբյուսի» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը, որը Երևանի ժամանակով ժամը 22:30-ին կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Զուգահեռաբար համերգը կցուցադրվի նաև Կասկադ համալիրում տեղադրված մեծ էկրաններին:



Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում կմեկնարկի Արա...

Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` «ջութակ» մասնագիտությամբ:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ով հանդիսանում է նաև մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով:
Մրցույթի 1-ին փուլին կմասնակցեն 17 երկրի՝ 25 երիտասարդ ջութակահարներ։ Երաժիշտները ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Ավստրիան, Բելառուսը, Էստոնիան, Իրանը, Լիբանանը, Կորեան, Ղազախստանը, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Չինաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Վենեսուելան, Ֆրանսիան։ Մասնակիցների այդչափ մեծ թիվը պայմանավորված է ինչպես ներկայացված դիմումների քանակով, այնպես էլ՝ երաժիշտների աննախադեպ բարձր կատարողական մակարդակով:
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը։ Ժյուրիի կազմում են անվանի երաժիշտներ՝ Իգոր Պետրոշևսկին (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան), Ինո Մերկովիչը (Խորվաթիա), Վլադիմիր Լանցմանը (Կանադա), Պաոլո Պետրոչելին (Իտալիա), Թոնգ Վեիդոնգը (Չինաստան)։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ վերջինիս գոյության ողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:
Այս տարի` մայիսի 8-ին, Իտալիայում տեղի ունեցած Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժաղովի շրջանակում կայացվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին վերաբերող երկու նշանակալի որոշում. նախ` ֆեդերացիայի բոլոր անդամների միաձայն որոշմամբ, 2016 թվականին Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն, ինչպես նաև՝ ֆեդերացիայի 2016 թվականի գլխավոր վեհաժողովը տեղի կունենա Հայաստանում:
Հունիսի 6-ին, ժամը 12:30-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի նախագահ, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը, ժյուրիի նախագահ Էդուարդ Թադևորսյանը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, մրցույթի գլխավոր հովանավոր «Յուքոմ» ընկերության մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Աշոտ Բարսեղյանը:
Ասուլիսից հետո տեղի է ունեցել մրցույթի մասնակիցների վիճակահանությունը:



Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հունիսի 4-6-ը անց են կացվում վար...

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հունիսի 4-6-ը անց են կացվում վարպետության դասեր` ֆլամանդացի նկարազարդող Կլաաս Վերպլանկի մասնակցությամբ, «Յամադա» հիմնադրամի «Յամադա ֆաունդ-2015» դրամաշնորհային ծրագրի` «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթի շրջանակներում: Մրցույթի կազմակերպիչներն են` Մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի /IBBY/ հայաստանյան կոմիտեն, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամը:
Դասընթացին մասնակցում են մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած նկարազարդողները: Ավելի վաղ` մանկապատանեկան գրականության ոլորտում ստեղծագործողների շրջանում անցկացվել էին «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով եռօրյա վարպետության դասեր, որի մասնակից գրողներն առաջիկայում կներկայացնեն իրենց ստեղծագործությունները: Դրանք կձևավորվեն Կլաաս Վերպլանկի վարպետության դասերի մասնակից նկարազարդողների կողմից և կհրատարակվեն առանձին գրքով:
Կլաաս Վերպլանկը նկարազարդում է գրքեր, նրա աշխատանքները հրապարակվում են «Նյու Յորք Թայմս», «Դե Ստանդարտ», «Հյումո» և այլ հեղինակավոր ամսագրերում: Վերպլանկը ֆլամանդական նկարազարդողների ակումբի հիմնադիր անդամ է, արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, պատվոգրերի և մեդալների. այդ թվում՝ «Հանս Քրիստիան Անդերսեն» մեդալի, Բոլոնիայի Ռագազի հատուկ մրցանակի, ներկայացվել է Աստրիդ Լինդգրենի մրցանակաբաշխությանը, ընդգրկվել Մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի /IBBY/ «Պատվո ցուցակում»:



RSS

Szukaj

Linki

Telefonia

Reklama

Administracja

Group & Page

Back Links

Stats