Oct 22, 2017

Filmy

Książki

Humor

Kuchnia Ormiańksa

Aktualności

Waluta

Armenia

edit SideBar

Խավարման օրը - Գոռ Վարդանյան

Հայկական ֆիլմեր, Ormiańskie Filmy

Խավարման օրը

Նկարահանվել է 2000 թվականին:

Ժանր` մարտաֆիլմ

ֆիլմարտադրությունը`Yerevan Video & IFCKF

Դերերում`Գոռ վարդանյան ,Արտավազդ Հարությունյան ,Լուիզա Ղամբարյան.

Նկարագրություն` Ֆիլմի բովանդակությունը կառուցվում է ֆիլմի գլխավոր հերոսի` Գոռի , և նրա մանկությունից դեռևս թշնամի Շամի հակամարտության վրա: Երևանի սովորական բակերից մեկում ապրում էին սովորական տղաներ: Նրանք մեծացել էին միևնույն բակում, բայց դա չէր խանգարում տղաներին հետապնդել փոքրիկ Գոռին: Ծեծելով տղային և կոտրելով նրա կիթառը` նրանք, միևնույն է, չկարողացան կոտրել նրան: Դիմադրելու ոգին և փոխհատուցելու ցանկությունը նրան տանում է կարատեի սեկցիա, որտեղ պարապում են նաև նրան նեղացնողները, և որտեղ նա ծանոթանում է իր ապագա ուսուցչի և խրատատուի հետ: Աստիճանաբար վրեժի ծարավին փոխարինելու է գալիս սովորելու, նորը բացահայտելու, ինքնակատարելագործման ցանկությունը: Սակայն աշակերտների մեջ տիրում է ոչ այնքան հասարակ ու պարզ հարաբերություններ, և շուտով Գոռը հասկանում է, որ հակամարտությունը շարունակվում է: Տարիներ են անցնում, կյանքը փոխվում է անճանաչելիության աստիճան, բայց անփոփոխ են մնում հերոսի սկզբունքները: Գոռը վերադառնում է բանակից և տեսնում, որ կյանքի տերերն են դարձել նրանք, ովքեր ժամանակին փորձել էին կոտրել իրեն: Գոռը կանգնում է ընտրության անհրաժեշտության առջև` հաշտվել ճակատագրի հետ կամ գնալ մինչև վերջ: Շամը մարմնավորում է այն ամենը, ինը ատում է Գոռը, և բախումը դառնում է անխուսափելի: Գոռը մտնում է կռվի մեջ, ոտեղ խաղաթղթերին հենց կյանքն է դրված` որպես գին:

Szukaj

Linki

Telefonia

Reklama

Administracja

Group & Page

Back Links

Stats